Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում կրակել են ՀՀ քաղաքացու վրա

Հունիս 13,2017 20:40 Share

Մոսկվայում ձերբակալվել է 33-ամյա տղամարդ, որը կասկածվում է քաղաքային ծառայության աշխատակցի վրա կրակելու մեջ: Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, վկայակոչելով  իրավապահ մարմինների աղբյուրը, տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Հունիսի 11-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ մի քանի մարդ վիճում են: Դեպքի վայր հասած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ տղամարդու. վերջինիս խոսքով՝ ինքը վեճ է ունեցել ճանապարհային աշխատանքներ իրականացնող քաղաքային ծառայության աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում տղամարդը հանել է տրավմատիկ ատրճանակը և երեք անգամ կրակել նրանց վրա:

Կատարվածի հետևանքով Հայաստանի քաղաքացին ազդրի վրա երկու վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել