Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանին» դատապարտում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ բռնության կիրառումը

Հունիս 29,2017 20:08

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնության կիրառումը ռեժիմի սպասարկուների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է:

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա Հոդված 3»):

Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը կոպտորեն խախտել է այս հոդվածը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցավոր ռեժիմի տապալման  ճանապարհը  տեսնում է քաղաքական և քաղաքացիական ընդվզման մեջ:

Հիմք ընդունելով «Երկիր Ծիրանի» կուսակցության Բանաձևը՝ Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության քաղաքական և քաղաքացիական սկզբունքների վերաբերյալ, կուսակցությունը շուտով կազդարարի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տապալման իրականացման համար գործողությունների ծրագիրը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930