Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով է բացատրվում պաթոլոգիկ ագրեսիվությունը. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 07,2017 11:16

Առաջին բանը, որ միանգամից աչքի է զարնում «Սասնա ծռերի» գործով անցնող ամբաստանյալների պահվածքում, նրանց պաթոլոգիկ ագրեսիվությունն է։ Ինչո՞ւ։
Ընդհանրապես ագրեսիվությունն առաջանում է բազում պատճառներով եւ կարող է դրսեւորվել ամենատարբեր գործողություններում։ Որոշ հետազոտողների կարծիքով, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ագրեսիվությունը, ամենայն հավանականությամբ, կապված է նրանց շարքերում այնպիսի մարդկանց մեծ քանակության հետ, որոնք երազում են վրեժ լուծել իշխանություններից։
Ամեն մի ագրեսիվություն չափազանց վտանգավոր է։ Սոցիալական հոգեբանները բացահայտել են հետեւյալ օրինաչափությունը. ագրեսիայի յուրաքանչյուր առանձին դրսեւորում կարող է ագրեսիա ծնել հետագայում։

Բերենք ամենատարրական օրինակը։

Որքան ավելի ագրեսիվ են ծնողները բոլորովին կողմնակի մարդկանց նկատմամբ, այնքան հաճախ են ծեծում սեփական երեխաներին։ Բացի դրանից, բազմաթիվ ագրեսիվ ծնողներ փոխանցում են իրենց ագրեսիան նաեւ երեխաներին։ Ամբաստանյալներից ոմանք մանկահասակ զավակներ ունեն, եւ գոնե հանուն նրանց ապագայի անհրաժեշտ է փորձել նվազեցնել ագրեսիայի մակարդակը։

Իսկ դրան անհնար է հասնել՝ առանց հասկանալու սույն ապակառուցողական պահվածքի աղբյուրներն ու պատճառները։

Առաջին քայլը, որ անհրաժեշտ է անել ագրեսիայի էությունը ըմբռնելու համար, այդ տերմինի հստակ ու ճշգրիտ ձեւակերպումը գտնելն է։ Հարկ է նշել, որ «ագրեսիա» տերմինը բազմազան նշանակություններ ունի ինչպես մասնագիտական գրականության մեջ, այնպես էլ առօրյա խոսքում։ Այդ պատճառով էլ մենք բնավ միշտ չէ, որ կարող ենք վստահ լինել, թե հատկապես ինչ է նկատի առնվում, երբ անձը համարվում է «ագրեսիվ», կամ գործողությունը բնորոշվում որպես «բռնի»։

Ագրեսիայի գիտական հասկացությունը, ինչպես հայտնի է, նշանակում է «վարքագծի որեւէ ձեւ՝ ուղղված իր հանդեպ նման վերաբերմունք չցանկացող այլ անձին կորուստ կամ վնաս պատճառելուն»։

Անհրաժեշտ է տարբերակել գործիքային ագրեսիան, որի պարագայում հարձակումը հիմնականում պայմանավորված է ավելի շուտ որոշակի նպատակի հասնելու ձգտումով, քան վնաս պատճառելու կամ զոհին ոչնչացնելու ցանկությամբ, եւ թշնամական ագրեսիան, որի դեպքում հիմնական նպատակը վնաս հասցնելը կամ զոհին ոչնչացնելն է։
Իշխանությունը զավթելու, հարստանալու, սոցիալական կարգավիճակ ձեռք բերելու եւ համանման այլ նպատակներով իրականացվող ագրեսիվ գործողությունները գործիքային ագրեսիայի օրինակներ են։ Ագրեսորը կարող է նաեւ գրոհել զոհին գլխավորապես վնաս պատճառելու կամ նույնիսկ ոչնչացնելու նպատակով։
Կարեւոր է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ որոշ մարդիկ տառապանք են պատճառում ուրիշներին, որովհետեւ դա հաճույք է պատճառում իրենց, նույնիսկ եթե տվյալ պահին հուզական գրգռվածություն չեն ապրում։

Ագրեսիան բնավ միշտ չէ, որ իրականացվում է ագրեսորի վերահսկողության ներքո, մանավանդ (բայց ոչ միայն) երբ նա հուզական սաստիկ գրգռվածության վիճակում է։ Գործիքային կողմնորոշմամբ ագրեսորները սովորաբար ունենում են որոշակի նպատակ եւ իրենց ագրեսիվ գործողությունների դիմաց ակնկալում այս կամ այն պարգեւը, մինչդեռ հուզական ագրեսիվ գործողություններ կատարող մարդիկ երբեմն գրոհում են իրենց զոհերին շատ ավելի ուժգին, քան մտադիր էին նախապես։
Անհրաժեշտ է իրարից տարբերակել նաեւ «զայրույթ», «թշնամականություն» եւ «ագրեսիվություն» հասկացությունները։

Զայրույթ բառն առօրյա խոսքի մեջ նշանակում է սպեցիֆիկ զգացմունքներ, յուրօրինակ ֆիզիոլոգիական, էքսպրեսիվ-պահվածքային որոշակի ռեակցիաներ, նույնիսկ ֆիզիկական կամ բանավոր բացահայտ գրոհներ։

Թշնամականությունը բնորոշվում է պարզապես որպես բացասական կամ անբարյացակամ նախատրամադրվածություն որոշակի անձի կամ մարդկանց խմբի նկատմամբ, բայց համարվում է, որ այդօրինակ տրամադրվածությունը սովորաբար ուղեկցվում է դրա օբյեկտին այս կամ այն կերպ տառապանք պատճառելու ցանկությամբ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31