Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինահայերը Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ

Սեպտեմբեր 25,2017 15:20

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը. «Առաջին իսկ օրվանից դուք միացաք Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Այն գնաց-հասավ մինչև Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, և դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Ուրախ եմ, որ համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը կտրամադրվի Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի մյուս կարիքավոր դպրոցներին: Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ իրականացված համերգը Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների յուրահատուկ ամփոփումն էր»:

Նախարարը նշեց, որ այսպիսով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է  գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար՝ հյուրերը նշեցին, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ: «Գործիքները սեպտեմբերի 25-ին կտեղափոխվեն Արցախ, իսկ մյուս մասը, ինչպես արդեն նշվեց, հետագայում կտրամադրվի հայաստանյան սահմանապահ գյուղերին»,-նշեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930