«Երբ ընդդիմությունը հարց է տալիս, ԵԱՏՄ-ի արտահանումներից եք խոսում, տեղյակ եմ, որ ՀՀ-ն ԵԱՏՄ մաքսային բյուջե ավելի շատ է վճարում, քան ստանում։ Օրինակ՝ ինչի՞ չեք խոսում՝ ինչու ԱՄՆ, ԵՄ չենք շատացնում արտահանումները։ Ասում եք՝ կողմ եք դիվերսիֆիկացիային, ինչի՞ չեք հայտարարում, թե ինչ ենք անում, որ այդ ուղղությամբ մեր արտահանման ծավալները ևս մեծացնենք։ Ձեր հայտարարությունները կարծես խանդի տեսարան լինեն»,-«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին արձագանքելով` ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց․ «Մենք 2022-ից սկսած ԵԱՏՄ բյուջե ավելի շատ ենք վճարում»։ Հայկ Ֆարմանյանն էլ նախարարին արձագանքեց․ «Եթե ավելի շատ տալիս ենք, քան ստանում, ուրեմն ԵԱՏՄ-ն վնաս է․ կամավոր դուրս եկեք, ի՞նչն է խնդիրը»։ Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց․ «ՀՀ ներկրվող ապրանքների քանակն ավելի մեծ է, քան ՀՀ տնտեսության չափն է համամասնորեն ԵԱՏՄ տարածքում։ Դա կարող է նշանակել նաև, որ որոշ ապրանքներ, որոնք սպառվում են ԵԱՏՄ տարածքում, ՀՀ-ի միջոցով են ներմուծվում»։
Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին բյուջեի նախագծին՝ պատճառաբանելով, որ իրենց ունեցած մտահոգությունները նախագծում բավարար կերպով փարատված չեն։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































