Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրեց ՀՀ համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2017թ. տարեկան զեկույցը:
Ինչպես իր խոսքում նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ 793 համայնքապետի են ուղարկել հարցումներ՝ գրավոր, ծրարներով. «Եղել են նաեւ թերի պատասխաններ, երբ ոչ բոլոր հարցերին էին պատասխանել: Առայժմ առեղծվածային պատճառներով Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի շատ ցածր ակտիվություն է ցուցաբերում՝ հարցումներին պատասխանելու իմաստով: Արագածոտնի մարզից համայնքապետերի միայն 5 տոկոսն է լիարժեք պատասխան տվել, 4 տոկոսը՝ թերի, այսինքն՝ 114 համայնքապետից մեզ պատասխանել է 10-ը: Լոռու մարզն արդեն 2-րդ տարին է, որ ամենաբարձր ցուցանիշներն է ներկայացնում, եւ կարելի է պայմանականորեն ասել, որ թափանցիկության առումով առաջին տեղում է: Միջանկյալ հատվածում Շիրակի ու Կոտայքի մարզերն են»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































