Լրահոս
Օրվա լրահոսը

«Հը՞, էսօր հո կնգադ չե՞ս ապտակել, կամ տղայիդ ականջը հո չե՞ս ձգել». Ընտանեկան բռնության օրենքի քննարկում՝ ՓՊ-ում

Հոկտեմբեր 18,2017 14:44

Ընտանեկան բռնության կանխարգելման անվանման տակ այլ բան են ուզում անցկացնել: Այսպիսի մտահոգություն ունի լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Այսօր Փաստաբանների պալատում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ նա ասաց, որ Եվրոպայում ուժով, երեխաներին խլելով ծնողից՝ տանում են ապաստարաններ: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ եթե այս օրենքն ընդունվի, ծեծի փաստը արձանագրվեց՝ վերջ, չեն հաշվի առնելու, թե ինչ պատճառով է ամուսինը կնոջը ծեծել. «Անգամ ապտակը այս օրենքի նախագծի համաձայն համարվում է բռնություն, դիտավորությամբ պատճառված ֆիզիկական ցավ են գրել, ապտակն էլ ոչ ոք չի ասում, որ դիտավորությամբ չի արվում եւ ֆիզիկական ցավ չի պատճառում: Ոստիկանը հնարավորություն է ստանում պաշտոնական նախազգուշացման որոշումից հետո ձեր կյանքը դժոխքի վերածելու: Օրվա ընթացքում որքան ուզենա նա կարող է այցելել ձեր տուն, իրավունք չունեք թույլ չտալ, դրա համար պատասխանատվություն է նախատեսվում: Կարող է այդ պահին աշխատանքային ընկերներով հավաքույթ ունենաս՝ մտնի ասի՝ հը՞, էսօր հո կնգադ չե՞ս ապտակել, կամ տղայիդ ականջը հո չե՞ս ձգել»: Աշխատանքային ընկերները կզարմանան, կգնան կասեն՝ գիտես, Արթուրի տունը այսպիսի բան է եղել, խայտառակ կլինես կոլեկտիվում»:

Ըստ նրա, այս նախագիծը հնարավորություն է տալիս վատություն անել, հաշվեհարդար տեսնել: Հարեւանը կարող է տեսնել, որ դու երեխայիդ ականջը ձգում ես, զանգի ոստիկանություն: Կամ քաղաքական նկատառումներով սա կարող է պատրվակ լինել եւ «մարդու գլխին սարքեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031