Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի հանձնարարականով Գյումրիում կին է ձերբակալվել

Հոկտեմբեր 21,2017 17:05

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ  ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով  ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը։ «Սա ահազանգ է բոլոր այն մարդկանց, որոնք կդրսևորեն նման վարքագիծ»,-Aravot.am-ին ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Շիրակի մարզի դատախազությունում այս դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

Ըստ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության․«Քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող  Ի. Ռ-ն  և  Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից և արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից  պահանջել  է ևս 500 ԱՄՆ դոլար:

Ապօրինի գործողությունների արդյունքում ձևակերպվել է  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաև ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաև դասապրոցեսներին մասնակցությունը  և դրական քննական գնահատականներ ստանալը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031