Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ապօրինի աբորտ կատարելու դեպքեր զինվորական հոսպիտալում. քրեական գործ է հարուցվել

Նոյեմբեր 10,2017 16:20 Share

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):

Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zoro says:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    Մեր “հարգարժան” իրավապահ մարմինների հերթական ոչ պրոֆեսիոնալ, անհիմն զրպարտանք ու սարքոցի բաղադրիչներովով քրեական գործի հարուցում ամբողջ կյանքում անշահախնդիր նվիրումով աշխատող վաստակաշատ բժշկուհու հանդեպ։

Պատասխանել