Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի նոր հարցումը Տիգրան Մուկուչյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 11:21

Այսօր կրկին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սկսած բողոքի ցույցը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ցույցը սկսվել էր երեկ, ԿԸՀ-ի շենքի դիմաց եւ ուղեկցվում էր նաեւ հացադուլով:

Գիշերը Հայրիկյանը տանն է անցկացրել, բայց, ինչպես եւ խոստացել էր, այսօր ժամը 11-ին կրկին ԿԸՀ-ի դիմաց է:

Հիշեցնենք նաեւ, որ  Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ է պահանջում, որպեսզի 200 հազար ստորագրություն հավաքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար, ԿԸՀ-ն մերժել էր, պատճառաբանելով, որ փոփոխված սահմանադրության այդ դրույթը ուժի մեջ է մտնում 2018թ. փետրվարից: Պարույր Հայրիկյանը համամիտ չէ:

Այսօր նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին մի հարցում-դիմում փոխանցեց: Հայրիկյանը ցանկանում է պետական այս կառույցից ճշտել՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալու համար 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու գործում բավարա՞ր է, որպեսզի նշվեն քաղաքացու անուն-ազգանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը, թե՞ այլ տվյալներ եւս, օրինակ՝ հասցե, հեռախոս եւ այլն պետք կլինեն: ԿԸՀ-ից այս հարցման պատասխանը ստանալուն պես Հայրիկյանը գործի կանցնի:

Այլ մանրամասները, տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930