Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ. հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը

Դեկտեմբեր 21,2017 19:12

2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը  հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։

Հանձնարարականի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչները 2018թ. հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերով քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները և մեղադրական եզրակացությունները կազմելու են  «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով:

Դատավարական փաստաթղթերի առցանց հաշվառումը կիրականացվի ՀՀ ՔԿ դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կողմից։

«Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքներն սկսվել են ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ դեռևս 2015 թվականին, որը կատարվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

2016թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 30.08.2016թ. թիվ 44-Լ հրամանով՝ փորձարարական ծրագիրը ներդրվել է ՀՀ քննչական կոմիտեի մի քանի ստորաբաժանումներում, որի ընթացքում վեր են հանվել թերությունները, ամփոփվել և կատարվել համապատասխան ծրագրային լրամշակումներ։

2018թ. հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի կիրառումը պարտադիր կլինի ՀՀ ՔԿ տարածքային բոլոր ստորաբաժանումների համար:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031