Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

Դեկտեմբեր 21,2017 20:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021թթ. համար Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը:

«Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պաշտոնական այլ հանդիպումներ, «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի անցկացում, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ՝ զբոսաշրջության, քաղաքային կառավարման խելացի տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտների վերաբերող թեմաներով: Կկազմակերպվեն նաև առանձին հանդիպում-քննարկումներ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031