Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնիայում այսօր ամենակարեւոր ընտրություններն են անցկացվում. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 21,2017 21:12

«Ամերիկայի ձայն». Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի երկրամասում այսօր ընտրում եմ տարածքային խորհրդարան։ Ընտրությունները հրավիրվել էին այն բանից հետո, երբ երկրամասի ղեկավարությունը հոկտեմբեր ամսին հռչակեց անկախություն, ինչը մերժում ստացավ կենտրոնական կառավարության կողմից, որն ի վերջո ցրեց Կատալոնիայի կառավարությունը։

Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակից եւ Իսպանիայի կազմում մնալու կողմնակից կուսակցությունների նկատմամբ ընտրողների հավանության մակարդակը գրեթե հավասար է։

Անկախության կողմնակից Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցությունն, ըստ կանխատեսումների, կստանա առավելագույն թվով ձայներ։ Ձայների որոշ տարբերությամբ երկրորդ տեղում կհայտնվի Իսպանիայի կազմում Կատալոնիան պահպանելու կողմնակից Քաղաքացիների կուսակցություն անվանումը կրող կուսակցությունը։ Մադրիդի կողմից երկրամասի պաշտոնանկ արված նախագահ Կարլես Պուջդեմոնի անկախական կուսակցությունը կհայտնվի երրորդ տեղում։

Ըստ նույն հարցումների, որեւէ կուսակցություն չի հավաքի ձայների այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտար այդ կուսակցությանը միայնակ կազմել կառավարություն։ Սա նշանակում է, որ ընտրություններից հետո Կատալոնիայում կարող է սկսվել կառավարություն կազմելու երկարաձիգ բանակցությունների շրջան։

Առայժմ մոտ մեկ միլիոն ընտրող տատանվում է, եւ ըստ մասնագետների, հենց նրանցից մեծապես կախված կլինի ընտրության արդյունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031