Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավորապես փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ

Դեկտեմբեր 21,2017 22:01

Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին, կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով վազելով կանցնեն 5կմ տարածություն: Բարեգործական  վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին օգնության տրամադրման ծրագրին:

Վազքարշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ երեխաները՝ միայն իրենց ծնողների հետ: Մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստներ:

Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից:

Բարեգործական վազքարշավին մասնակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ է: Վազքին մասնակցելու առնչությամբ բոլոր հարցերը կարող էք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարին։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 23-ը:

Նշենք, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:30-ից մինչև 12:30-ը կդադարեցվի Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվան հրապարակների, ինչպես նաև Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցների երթևեկությունը, ինչի համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031