Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ո՛չ ես, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կինոյի այն հերոսներից չեն, որ փորձեն միայնակ ինչ-որ քայլեր ձեռնարկել». «Փաստ»

Հունվար 10,2018 12:26

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով քաղաքական դաշտի իսպառ վերացումը, տնտեսական և իրավական անմխիթար իրավիճակի խորացումը, քաղբանտարկյալների ավելացումը եւ որպես այդ ամենի վերջնարդյունք՝ արտագաղթի ծավալների շարունակական աճն են եղել 2017 թվականի «ձեռքբերումները»։

«Ես չեմ կարծում, որ հաջորդ տարվա համար որևէ դրական սպասում կարող է լինել։ Ինչի՞ հաշվին պետք է լինեն դրական սպասումները։ Ես դեռևս չեմ տեսնում, որ հասարակությունը ցանկանում է պայքարել, իսկ լրատվական դաշտը զբաղված է հասարակության մոտ առկա ապատիան խորացնելով։ Եվ այդ է պատճառը, որ այս պահին ունենք այն, ինչ՝ունենք»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

«Ո՛չ ես, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կինոյի այն հերոսներից չեն, որ փորձեն միայնակ ինչ-որ քայլեր ձեռնարկել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը իր պասիվությամբ քաղաքական դաշտն ըստ էության ռեսուրսազրկել է։ Եվ որևէ մեկը հիմա միայնակ Ռեմբոյի կամ Ջեկի Չանի նման չի կարող բոլորին հաղթել։ Իհարկե, այդ ամենը կինոյում շատ լավ նայվում է, բայց իրականության մեջ այդպես չի լինում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով հաջորդ տարի ամեն ինչ նույնությամբ կշարունակվի՝ ռեսուրսազրկում, ուժերի ու հնարավորությունների նվազում և այլն, իսկ իր կողմից կուսակցությունը լքելու մտադրություն չունի։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ա.Մարտիրոսյանին նույնպես տեսնենք արտագաղթել ցանկացողների ցանկում, նա թեև սկզբում վստահեցրեց, որ նման բան չկա, բայց հետո՝ չբացառեց նման զարգացումը։ «Արդեն այնպիսի իրավիճակ է երկրում, որ որևէ մարդ չի կարող հստակ ոչինչ ասել։ Այլևս խնդիրը մենակ մենք չենք, այլ արդեն կան երեխաներ, հազար տեսակ հարցեր էլ կան։ Ու քանի որ ես երբեք ոչինչ չեմ բացառել, ուստի դա էլ չեմ բացառի»,- խոսքը եզրափակեց Ա. Մարտիրոսյանը։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031