Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը մեղադրել է իրավապահ մարմիններին իր թիմի շուրջ հետաքննությունը քաղաքականացնելու մեջ. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 02,2018 23:25

«Ամերիկայի ձայն». Նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հանրայնացնել Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության վերաբերյալ հանրապետականների կողմից պատրաստված հատուկ փաստաթուղթը, որը հրապարակվեց ուրբաթ օրը:

Փաստաթուղթը մեղադրում է մի շարք բարձրաստիճան իրավապահ կառույցների ներկայացուցիչների նախագահ Թրամփի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ:

Նախկինում Սպիտակ տունը հայտնել էր, որ հրապարակումը կլինի առանց խմբագրման: Դեմոկրատներն ու փաստաթղթի հակառակորդները պնդում են, որ փաստաթուղթը հատվածաբար է օգտագործվել՝ հետաքննությանը կողմնակալության մեջ մեղադրելու նպատակով: Վերջիններս պատրաստել են սեփական փաստաթուղթ՝ հանրապետականներին հակազդելու համար, սակայն դեռեւս հայտնի չէ կհրապարակվի այն, թե ոչ:

Քաղաքական այս պայքարին ներգրավված է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ կառույցը մտահոգություններ ունի փաստաթղթում օգտագործված տեղեկության ճշգրտության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր թիմի և Ռուսաստանի միջև երբևէ չի եղել որևէ համագործակցություն: Նա մեղադրել է հետաքննություն իրականացնող կառույցներին հետաքննությունն ի նպաստ դեմոկրատների քաղաքականացնելու մեջ: Իր թվիթերյան գրառման մեջ, նախագահը կրկին մեղադրել է Հիլարի Քլինթոնին և դեմոկրատներին՝ իր թիմի դեմ գործողությունները ֆինանսավորելու և այդ փաստերը թաքցնելու փորձերի մեջ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728