Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին

Փետրվար 28,2018 20:03

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հանդիպման ընթացքում Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահի և արտգործնախարարի ջերմ ողջույնները: Այնուհետև, դեսպանը հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Անտոնիո Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով ողջույնների համար, հիշատակեց 2017թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակներում Հայաստանի Նախագահի հետ ունեցած հանդիպումը և իր նախկին պաշտոնում Հայաստան կատարած այցերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշեց ՄԱԿ-ին անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի կողմից կազմակերպված համերգ-միջոցառումը, որին ինքը ներկա էր գտնվել, ինչպես նաև ողջունեց Ֆրանկոֆոնիայի գալիք գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի հետ ՄԱԿ-ի շարունակաբար աճող համագործակցության ամրապնդմանը սատարելու իր հանձնառությունը։

Դեսպան Մնացականյանն ու Գլխավոր քարտուղար Գուտերեշը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության և միջազգային բազմակողմ գործընթացներում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատեց ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:4

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728