Բաքվի Նարիմանովի շրջանում գունավոր մետաղների հանձնման կետում արկ է պայթել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, գրում է haqqin.az-ը:
Գործակալությունը նկատում է, որ արկերի վնասազերծման աշխատանքներն իրականացվում է ԱԻՆ-ի և Պաշտպանության նախարարության հսկողության տակ: Բայց անհասկանալի պատճառներով վտանգավոր արկերը անկանոն թափված են բաց երկնքի տակ՝ առանց վերահսկողության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































