Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի բուժկետում նռնակ է եղել. գտնվել են նաեւ լուսաձայնային նռնակներ

Ապրիլ 04,2018 13:16 Share

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվում է գործում առկա փաստաթղթերի հրապարակումը: Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակում են ՊՊԾ գնդի տարածքում գնդի գրավումից հետո տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի փորձագիտական եզրակացությունները: Ըստ փորձագետներ Համբարձումյանի եւ Ավետիսյանի՝ գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ատրճանակները, փամփուշտները, ինքնաձիգերը հանդիսանում են ռազմամթերք եւ պիտանի են նպատակային օգտագործման՝ կրակելու համար:

Դրանց մի մասն օգտագործված է եղել. թե երբ են նշյալ զենքերով կրակոցներ արձակվել, վաղեմությունը հնարավոր չի եղել ճշտել՝ համապատասխան գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով: Հատկանշական է, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ հայտնաբերված լուսաձայնային նռնակները ռազմամթերք չեն հանդիսանում, սակայն պիտանի են օգտագործման համար: Դատապայթյունատեխնիկական փորձաքննության համաձայն էլ՝ ՊՊԾ գնդի բուժկետում հայտնաբերվել է նռնակ իր պայթուցիչով, որը հանդիսանում է օգտագործման համար պիտանի ռազմամթերք:

Նշյալ փորձագիտական եզրակացությունների իրականացման համար ծախսվել է հիմնականում 67, 50, 33, 35, 62 հազարական դրամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30