Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հրաժարվել է գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի շարժմանը

Ապրիլ 30,2018 14:32

Հայաստանը շահագրգռված է եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի ազգային հեռուստաալիքի հետ զրույցում:

«Եվրասիական տարածությունում մեր պետության համար բացարձակ եղբայրական և բարեկամական երկրներ են: Բացի այդ, այն նաև հսկայական շուկա է Հայաստանի համար, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածությունում հիմնված է մեր ռադիկալ շահերի վրա»,- ընդգծել է նախագահը:

Խոսելով երկրում ներքաղաքական ճգնաժամի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ դա հաղթահարելու համար կա մեկ ճանապարհ՝ սահմանադրական: «Այլ ճանապարհ չկա և չի կարող լինել, որովհետև ոչ մեկ չի կարող և չպետք է Պանդորայի տուփ բացի, երբ մարդիկ չհարգեն սահմանադրությունը»,- ասել է նա:

Նախագահը հիշեցրել է, որ ըստ Հայաստանի Սահմանադրության՝ միայն մեկ տեղ կա, որտեղ կարող է վարչապետ ընտրվել: «Բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն խորհրդարանի շենքում, և, բնական է, Սահմանադրության համաձայն,- ասել է նա:- Ով կընտրվի, ես՝ որպես պետության ղեկավար, կստորագրեմ հրաման՝ այդ մարդուն վարչապետ նշանակելու վերաբերյալ»:

Ընդ որում, Սարգսյանը հայտարարել է, որ չի ցանկանում գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, քանի որ «նախագահի գործը չէ գնահատական տալ առանձին անձանց»: «Իմ դերը նրանում է, որ նրանց բերեմ փոխհամաձայնության և բոլոր հարցերի խաղաղ կարգավորման»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նաև նշել է, որ վերջին հաշվով ամենակարևորը ժողովրդի ընդհանուր շահն է: «Վերջին հաշվով ով էլ լինի կառավարությունում, ես թույլ չեմ տա, որպեսզի հաշվի չառնվեն մեր երկրի ու մեր ժողովրդի շահերը»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30