Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի անտառին շնորհված Հատուկ պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմը երկարաձգվել է

Հուլիս 16,2018 23:44

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2018թ. հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստում որոշել է երկարաձգել Հատուկ պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմը Եվրոպայի 20 տարածքների, այդ թվում Խոսրովի արգելոցի համար: Դիպլոմի գործունեությունը երկարաձգվում է 10 տարով՝ մինչև 2028 թ. հուլիսի 10-ը:

Նախարարների կոմիտեն նաև ներկայացրել է որոշ հանձնարարականներ՝ Հայաստանի իշխանությունների համար: Դրանցում, մասնավորապես խորհուրդ է տրվում.

  1. Որպես կառավարման նոր ծրագրի մաս՝ մշակել և ֆինանսավորել ինքնագիտակցության զարգացման ուսուցողական ծրագրեր տեղացիների, արգելոցի այցելուների և անձնակազմի համար, մասնավորապես կապված աղբի և այլ թափոնների կառավարման և կայուն տուրիզմի զարգացման հետ,
  2. Ապահովել Խոսրովի պետական արգելոցի ներուժը ապագայի համար՝ Հայաստանի իշխանությունների և արտաքին դոնորների օգնության, ինչպես նաև խրախուսել անձնակազմին, բարձրացնել նրանց շահագրգռվածությունը արգելոցի պահպանության հարցում:
  3. Գնահատել գայլերի բազմացման պահպանության վիճակը թե՛ ազգային, թե ավելի բարձր մակարդակով, ինչպես նաև մշակել «գայլերի կոնցեպտ», որը կապահովի այս տեսակի կառավարման իրավական և վարչական շրջանակը՝ համապատասխան Բեռնի կոնվենցիայի և Հատուկ պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի կանոնադրության:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031