Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն՝ Կոթիում

Հուլիս 19,2018 20:11

Հունիսի 18-ին, ժամը 23-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում Կոթիի բնակիչ, 1969թ. ծնված, որպես հոգեկան հիվանդ հաշվառված տղամարդը դանակով հարձակվել է գյուղի բնակիչ 1991 եւ 1993 թվականներին ծնված տղամարդկանց վրա:

Նրանք գյուղի կենտրոնով ավտոմեքենայով անցնելիս են եղել, երբ հոգեկան հիվանդը դանակով նրանց վրա հարձակվել է: Դանակահարությունից  1993թ. ծնված տղամարդը աջ քունքի շրջանում կտրած-արյունահոսող վերք է ստացել: Նա բուժման համար Երեւան է տեղափոխվել:

Իրավապահներից տեղեկացանք, որ դանակահարած տղամարդը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031