Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդի «խրամուլին» ուտելու համար պիտանի չէ

Օգոստոս 08,2018 22:53

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բազմաթիվ բնակիչներ Դեբեդի գետից ձուկ են որսում: Ոմանք ձկնորսությամբ են զբաղվում իրենց հաճույքի, այլոք՝ ձուկ ճաշակելու, շատերն էլ ձկնորսությունը դարձրել են եկամտի աղբյուր, որսացած ձուկը վաճառում են ռեստորաններին, բնակիչներին: Ձկնորսները չգիտեն՝ Դեբեդի ձուկը առողջարա՞ր, թե՞ վտանգավոր է մարդկանց առողջության համար:

Դեբեդի ափին գտնվող Բագրատաշենի գյուղի բնակիչ Արմո Գաբրիելյանը հայտնեց, Դեբեդի հովտի մի բնակիչ պարծեցել է Դեբեդի «խրամուլի» ձկնատեսակի համով եւ Ռուսաստանում գտնվող իր բարեկամին է ուղարկել Դեբեդում որսացած «խրամուլի»: Վերջինս այդ ձուկը տարել է լաբորատորիա, փորձաքննության ենթարկել եւ պարզել, որ այդ ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը, այդ ձուկը ուտելու համար պիտանի չէ: Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տասնամյակներ շարունակ իրենց վնասակար թափոնները լցնում են Դեբեդ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031