Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Անգելա Մերկելի այցը Հայաստան պատմական է. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 24,2018 19:12 Share

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է որակում, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին:

Այդ մասին այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կանցլերի հետ համատեղ ասուլիսում, որի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ամփոփեցին այցի արդյունքները: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բովանդակալից քննարկումներ եւ բանակցություններ են եղել ՀՀ-ԵՄ, ՀՀ-Գերմանիա  հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ:

Վերջիններիս մասով երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկնում են: Դա, ըստ Հայաստանի վարչապետի, ցույց է տալիս, որ մեր երկրները համագործակցության պոտենցիալ ունեն:

Առեւտրաշարջանառության ծավալներով, Գերմանիան Հայաստանի երկրորդ գործընկերն է աշխարհում եւ առաջինը`Եվրոպայում: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առեւտրաշրջանառության ծավալները, թե քանակական, թե որակական փոփոխություններ կկրեն: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այս այցի արդյունքներով համատեղ օրակարգ կունենանք, որը կընդգրկի կոնկրետ ոլորտներ եւ համապատասխան աշխատանքներ կտարվեն`այդ օրակարգն իրականություն դարձնելու համար: Ավելի հստակ հայտարարություններ հայ-գերմանական համագործակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը չարեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել