Լեհաստանում ընթացող հունահռոմեական ընբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներից երկուսը հաղթող դարձան: Հավասարը չունեցան 55 կգ քաշային Նորայր Հախոյանը եւ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:
Այսօր կորոշվեն հաջորդ հինգ քաշային կարգերի հաղթողները: Հետաքրքիր է, որ երկու քաշային կարգերում ոսկու համար պայքարում են հայ ըմբիշները: 77 կգ քաշում միմյանց դեմ ելնելու են Արսեն Ջուլֆալակյանը եւ Կարապետ Չալյանը: 67կգ-ում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը կգոտեմարտի Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Գեւորգ Սահակյանի հետ: Եվ միայն 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն է չեմպիոնի կոչման համար պայքարելու չինացու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































