Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում իր եւ Հայաստանի համար ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի սանը քառորդ եզրափակչի արդեն երկրորդ ռաունդում Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Նիկոլետա Կրինուտային ցույց տվեց ռինգը լքելու ամենակարճ ճանապարհը։ Էլիդան նախ առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին, ապա երկրորդում նույն բանը կրկնեց եւս երկու անգամ, եւ ռեֆերին հարկադրված ժամանակից շուտ դադարեցրեց մենամարտը։
Այսպիսով, Էլիդա Քոչարյանն իր եւ Հայաստանի համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































