Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորման գործում առաջընթաց կա. Պետդեպ

Հոկտեմբեր 10,2018 19:45 Share

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է նկատվում: Այս մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը:

«Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է նա:

Ջորջ Կենթը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերում հակամարտության գործում իր պարտավորություններին: «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելել տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031