Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եթե դեկտեմբերի 6-ին զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի ձախողում. Վիգեն Սարգսյան

Նոյեմբեր 11,2018 23:08

«Շատ լավ է, որ կա օպերատիվ կապ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մակարդակով, դա նախագահի ու վարչապետի միջեւ կապ չի, ինչպես դա բացատրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ նման կապ եղել է նաև նախկինում և հավելեց. «Լարված շրջանում նման կապ ունենալը կարող է օգտակար լինել չնախատեսված կամ պատահական զարգացումների լարումից»:

Վիգեն Սարգսյանը չցանկացավ գնահատականներ հնչեցնել ներկայումս պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության վերաբերյալ, քանի որ ըստ նրա՝ դա ՊՆ նախկին նախարարի համար այդքան էլ ճիշտ չէ:

Դառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին՝ Վիգեն Սարգսյանը զգուշացրեց՝ այդ պաշտոնը կորցնելու ռիսկ կա. «Մեր իշխանությունն ամեն ինչ պետք է անի թույլ չտալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը։ Եթե դեկտեմբերի 6-ին զիջենք այդ պաշտոնը, դա կլինի ձախողում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և ԵԱՏՄ-ում պաշտոն ունենալու համար մեր կառավարությունը բավականին լուրջ ջանքեր է ներդրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930