Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանը հիշեցնում է Փաշինյանին. «Ասել էի՝ բոլոր կուսակցական դրոշները խոնարհել»

Դեկտեմբեր 12,2018 13:28 Share
Աջակցեք aravot.am-ին

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը թեեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ չէ, բայց գտնում է, որ կուսակցություն ստեղծելու հիմքերը ճիշտ չէին. «Մոտեցումը ճիշտ չէր»:

Լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու «Սասնա ծռերը» չանցան խորհրդարան, Մանուկյանը կարծիք հայտնեց, որ «ծռերն», այնուամենայնիվ, հանրության շրջանում վստահություն ունեն. «Իսկ շարունակության մասին հիմա չեմ ուզում խոսել»:

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին քննադատում էր, կոչ անում «նետել աղբարկղը»: Թե հիմա ինչպիսին է Մանուկյանի դիրքորոշումը, նա նշեց. «Ես Նիկոլ Փաշինյանին (նկատի ունի՝ 2016թ. դեպքերի ժամանակ) ասել եմ՝ բոլոր կուսակցական դրոշները խոնարհել…ասել եմ՝ թույլ տվեք ժողովուրդը մեկ անգամ հաղթի եւ հաղթանակի բերկրանքը զգա»:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ՝ Խորենացի փողոցի հարթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ-ում միակ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է:

Հարցին՝ ընտրությունների արդյունքում ժողովուրդը հաղթե՞ց, Պավլիկ Մանուկյանն այսպես պատասխանեց. «Այո, ժողովրդի որոշումը մեզ համար հրաման է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/899079930287740/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: