Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ Արշակ Կարապետյանի մասին. «Ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որեւէ մեկը չի պատժվել»

Դեկտեմբեր 20,2018 18:30 Share

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե կգնա՞ ԱԺ թե կմնա գործադիրում պատասխանեց, որ դեռեւս կառավարության կառուցվածքը դեռ չի քննարկվել, ոչ էլ՝ պաշտոնները: Հարցին, բայց դուք ի՞նչ եք ուզում, պատասխանեց՝ ես իմ գործը շատ եմ սիրում:

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նրա համար տարօրինակ էր, որ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, քանի որ 6-7 ամիս առաջ պարոն Հարությունյանը կարծիք է հայտնել, որ իր համար տարօրինակ է, որ նույն պաշտոնյան նշանակվել է Ռուսաստանի դեսպանատանը կցորդ:

«Եթե տեսանյութն ամբողջությամբ եք նայել, ես տարօրինակ չեմ համարել դա, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որեւէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»:

Դիտարկմանը, թե չի՞ տեսնում հակասություն նախկինում Կարապետյանի մասին իր արած հայտարարությունների եւ նրա ներկայիս նշանակման հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ  վարչապետի պաշտոնակատարի՝ Նիկոլ Փաշինյանի  պարզաբանումն այդ հարցի վերաբերյալ իրեն բավարարել է: Վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ Արշակ Կարապետյանին ինքն է նշանակել եւ համոզված է, որ նա իր պարտականությունները կկատարի:

Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ պատասխանատվության կանչելու հերթը ապրիլյան պատերազմի պատասխանատուներին էլ է հասնելու:
Մանրամասները՝ տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31