Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա թատերական ներկայացումներին Իջեւանում դահլիճը լեփ-լեցուն էր (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2018 21:01

Դեկտեմբերի 17-20-ը Իջեւանի մշակույթի տանը բեմադրվեց մշակույթի տան «Հեքիաթ» մանկապատանեկան թատերախմբի «Հեքիաթ Ձմեռ պապիկի, եղեւնու եւ կախարդ Բլբլանի մասին» ներկայացումը: Առաջին հանդիսատեսները «Հույսի կամուրջ» ՀԿ Իջեւանի մասնաճյուղի եւ Իջեւանի ՍՕՍ «մանկական գյուղի» սաներն էին:

Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ներկայացումը օրական երկու անգամ անվճար ցուցադրվել է Իջեւանի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների եւ քաղաքի մանկապարտեզների սաների համար:

Բեմադրությունների ավարտին փոքրիկները լուսանկարվել են Ձմեռ Պապի ու Ձյունանուշի, հեքիաթի հերոսների հետ: Փոքրիկ հանդիսատեսներին ուրախացրել է նաեւ այն, որ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը երգել են: Թատրոնի ամենափոքրիկ հանդիսատեսը 6 ամսական փոքրիկն էր, որին երեխաները ծափերով են ողջունել:

Թատերախմբի ղեկավարը Իջեւանի մշակույթի տան գեղմասվար Գայանե Չապուխյանն է: Նա հայտնեց, որ ամանորյա ներկայացումներից հոտ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ընդունելու է թատերախմբի անդամներին եւ նվերներ է հանձնելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31