Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Ենոքյանն անմեղ ճանաչվեց փախուստի նախապատրաստության գործով. «Ա1+»

Դեկտեմբեր 20,2018 21:40

«Ա1+». Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, արդարացման դատական ակտ կայացրեց:

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը  վերաքննիչ քրեական դատարանում կարողացավ ապացուցել, որ իրեն անհիմն են 6-ամսով  դատապարտել 13 տարի առաջ  փախուստի նախապատրաստության համար։

Բանտում  գտնվելու ընթացքում իրավաբանի մասնագիտություն ստացած  դատապարտյալին հաջողվել է հիմնավորել առերևույթ դատական սխալը՝ 2005-ի փախուստի նախապատրաստության գործով։ Ի դեպ, մեղադրող կողմը չառարկեց, ավելին՝ նշեց, որ ապօրինի դատավճռի հետևանքով խախտվել են Ենոքյանի մի շարք հիմնարար իրավունքներ։

Մհեր Ենոքյանը  բանտում է 1996թ-ից՝  համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով։  Նա շարունակում է պնդել, որ իրեն անհիմն են դատապարտել։

Մհեր Ենոքյանը իր խոսքում անդրադարձավ նաև սպանության գործով դարձյալ վճռաբեկ բողոք ներկայացնելու ցանկությանը, նշելով որ տարիներ շարունակ դիմել է, սակայն մերժում ստացել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նոր հույս է արթնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31