Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ». Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 20,2018 22:33

«Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային  կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները»,- այսօր Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստի ժամանակ իր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, նրա խոսքով, դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի:

Անդրադառնալով բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ հարուցվել է մոտ 70 քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ. «Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»:

ԱԱԾ պետը նաեւ հիշեցրեց, որ ԱԱԾ վարույթում կան զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել եւ կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Ըստ նրա՝ այս գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք եւ տասնյակ հազարի հասնող փամփուշտ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31