Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը

Հունվար 31,2019 13:21

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության  ներկայացուցիչները:

Հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2019թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։

Կարևորվել է ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:

ՄԱՄՈՒԼԻ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031