Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարքած թեկնածուներ են դրել, Մանուկյանը հաղթել է, ես՝ պարտվել. առաջին շնորհավորողը ես կլինեմ». Աշոցք համայնքի ընտրության արդյունքները

Փետրվար 17,2019 23:44

«Ես հաղթել եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, համայնքի ղեկավարի թեկնածու ՔՊ-ական Կարեն Մանուկյանը:

Հետաքրքրվեցինք՝ ձայներն ինչպե՞ ս են բաշխվել իր ու իր հիմնական թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Ալոյանի միջև, նա պատասխանեց. «Իմ ձայները մոտավորապես 1300 են,  Արթուր Ալոյանինը՝ մոտ 900:  Սրանք նախնական տվյալներ են»:

Զրուցեցինք նաև Արթուր Ալոյանի հետ: Նա վստահեցրեց՝ ազատ, առանց ընտրախախտումների ընտրություններ են անցկացվել. «1150-ի կարգի Կարեն Մանուկյանինն է, իմը՝ 700-ի կարգի: Մարդը հաղթել է: Շրջկենտրոնից չորս թեկնածու է դրել, մեկը ես, մյուս երեքը՝ սարքած: Ես պարտվել եմ, Մանուկյանը հաղթել է:  Սարքած գործ է, սարքվել է, մարդը հաղթել է, ուրախությամբ աշխատի, ժողովրդի համար աշխատի, խնդիր չկա, առավոտյան առաջին շնորհավորողը ես կլինեմ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728