Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանի հետ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգեցին նաեւ ոստիկանները (Ֆոտոշարք)

Մարտ 01,2019 19:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Մյասնիկյան արձանի տարածքում, որտեղ այսօր ոգեկոչվում է Մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների հիշատակը, հարգանքի տուրք մատուցեցին: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց եւ առանց որեւէ ելույթի իրեն ուղեկցող անձանց հետ  հեռացավ: Սակայն քաղաքացիների երթը դեպի Մյասնիկյան արձան շարունակվեց:

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել Մյասնիկյանի արձանի մերձակայքում եւ, թերեւս հենց այդ պատճառով է, որ զոհերի հիշատակն ամեն տարի այս վայրում են հարգում: Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երեւանում դեռեւս տեղադրված չէ:

Ուշագրավ է, որ երթին մասնակից քաղաքացիների թվում էին նաեւ հարյուրավոր ոստիկաններ,որոնք նույնպես ծաղիկներ խոնարհեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակի վայրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031