Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդապետ Կորյուն Եղիազարյանը հայտնի Սերժի Արայիկն է, այդպիսի «սիմվոլները» պիտի բանակից դուրս մղվեն». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 22,2019 19:45

Այսօր պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում էր` ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողական զեկույցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ կատարողականի մեջ ֆիքսված է, որ այլեւս բանակը քաղաքական գործընթացներում չի ներգրավվելու. «Ուզում եմ հասկանամ՝ այս նախադասությունը իրենից ի՞նչ է ներկայացնում, որովհետեւ մենք տեսել ենք 2008-ին ինչպես է բանակն օգտագործվել, եւ հիմա էլ նախաքննական մարմինը մեղադրանքներ է ներկայացրել, եւ ես չէի ուզենա, որ բանակը, խախտելով Սահմանադրությունը, դառնա թիրախ եւ իշխանության խնդրի հետ կապված օգտագործվի»: Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ այն, որ ընտրական գործընթացներում բանակը չներգրավվեց, դա քաղաքական կամքի շնորհի՞վ է, թե՞ բանակն ինքն իրեն է դիմակայել, թույլ չտալով, որ իրեն օգտագործեն քաղաքական նպատակներով:

Մինչ հարցի պատասխանը կստանար, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այսօր էլ բանակում կոնկրետ կառույցի ղեկավարը ոչ բանակային հագուստով Շմայսի հետ միասին մասնակցում էր Էջմիածնի ժողովրդի դեմ ճանապարհները փակելուն: Ես հիմա անունը կհնչեցնեմ, որովհետեւ անթույլատրելի է, որ այդպիսի մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական պրոցեսներին մասնակցել են, խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, դա հայտնի Սերժի Արայիկն է, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Խնդրում եմ կադրային հարցերում ուշադիր լինեք: Այս մարդիկ,որ միշտ հաճույքով ապօրինի գործողություներին մասնակից են եղել, նրանք ԶՈՒ-ում անելիք չունեն, «սիմվոլներ» են եւ այդպիսի սիվոլները պետք է բանակից դուրս մղվեն: Այդպիսի մարդիկ շատ կան, ես մի օրինակ բերեցի»:

Բալայանը պատասխանեց, որ եթե ԶՈՒ-ի խառնվելու դեպքեր են եղել նախկինում, դա 2018-ի ընտրություններին վերացված է եղել. «Եթե նման դեպքեր եղել են, բանակը հաստատ իր կամքով չի մասնակցել, հրահանգով է եղել: Բանակը ինքը շատ ուրախ էր, ողջունելի էր իր համար, որ Սահմանադրությամբ ամրագրված չեզոքությունը պահպանվի: Ամեն ինչ արվել է, որ 2018-ի ընտրություններին որեւիցե քարոզչական նյութ, որեւիցե կուսակցական քարոզչություն ԸՕ համապատասխան եւ «Պաշտպանության մասին» օրենքի համապատասխան ԶՈւ ստորաբաժանում չներթափանցվի: Եթե նմանատիպ ինֆորմացիա էլ ստացվել է, պարոն Քոչարյան, մենք տեղում կարողացել ենք արձագանքել, մեծ մասը չի հաստատվել, մնացած դեպքերով կարողացել ենք կանխել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031