Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թուրք ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման պատճառով. ermenihaber.am

Մայիս 23,2019 23:43

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել։

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու», «պետական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հրապարակային վիրավորանքներ հնչեցնելու», «հանրությանը հրապարակավ ատելության ու թշնամանքի կոչ անելու», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեջ։

Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազության կողմից 2018թ․ հունվարի 18-ին սկսված հետաքննության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար 2 տարի 9 ամսից մինչև 11 տարի ազատազրկման պահանջ է ներկայացվել։

Առաջադրված մեղադրանքների համար հիմք են ծառայել 2012-2017թթ․ սոցցանցերում Քաֆթանջըօղլուի կատարած հրապարակումները։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործչի թվիթերյան էջում կատարված և մեղադրանքների հիմնավորում դարձած հրապարակումների մեջ եղել է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի գրառում։ Սակայն ցուցմունքների ժամանակ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ Ցեղասպանության թեմայով հրապարակումը իրեն չի պատկանում, միևնույն ժամանակ ընդունել է, որ մեղադրանքների համար հիմք ծառայած մյուս բոլոր հրապարակումների հեղինակն ինքն է։

Նշենք, որ 2013թ․ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Ջանան Քաֆթանջըօղլուն Twitter-ում հետևյալ գրառումն էր արել․ «Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր։ Նրանց համար, ովքեր չեն ցանկանում իմանալ, փոքրիկ հուշում․ 1915թ․»։

Աղբյուր`    ermenihaber.am/ yurtgazetesi.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031