Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիան որպես ժամանակի հոգի

Հունիս 04,2019 23:03

 «Խաղաղ օրեր»,   Սլավի Ավիկ Հարությունյան   « Carena » հրատարակչություն

ԺԱՄԱՆԱԿԸ ԻՄ ԼԵԶՈՒՆ Է

2019 թվականի մայիսի 22-ին Վալենսիայում տեղի ունեցավ հայ արդի բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Dias de paz- Խաղաղ օրեր» իսպաներեն-հայերեն երկլեզու գրքի շնորհանդեսը։

Մայիսի 29 -ին Բարսելոնայի հանրահայտ « CASA DEL LIBRO » գրախանութը ազդարարել էր հանդիպում-շնորհանդեսի մասին։Լեփ-լեցուն դահլիճում ու ջերմ մթնոլորտում անցած միջոցառումից ներկայացնում ենք գրքի խմբագիր,ճանաչված բանաստեղծ Խոսե Մեմբրիվեի խոսքը Նարինե Այվազյանի թարգմանությամբ։

Երևակայականն ու իրականը, ինչպես նաև ցավն ու երջանկությունը, բանաստեղծությունն ու արձակը, երազն ու սթափությունը, խաղաղությունն ու պատերազմը, որոնք կյանքի այս նույն խառնուրդի անբաժանելի մասն են կազմում , և միայն կա մեկ լեզու , որով կարելի է այդ ամենն արտահայտել առանց հակասությունների՝ դա բանաստեղծականն է:

Բոլոր հույզերն էլ կարող են վնասակար կամ վսեմ լինել՝ դա կախված է նրանից , թե որ տեսանկյունից են դրանք դիտվում:

Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծական հայացքը նրա սեփական անհատականությունից, ժամանակից, տարածությունից երջանկությունից, ցավից՝ ինչպես նաև մեր ցավից դուրս է, դա մի անժամանակ , տիեզերական հայացք է, որտեղ իրական հերոսները բնապատկերներն ու աշխարհն են.

«… գետերը նկարում են

առավոտներ  և

ավիշը նրանց սպիտակ փրփուրն է

դառնում

առավոտի մեջ

այդ գետերից հետո

ապրում է իմ հայրենիքը

իսկ գետերը

արյունն են հուշիս

որ կարծես

օտար

ծովեր են

թափվել…

քամին խճճում է արմատներս

ժամանակը իմ լեզուն է »

Սիրո, պատերազմի, մահվան, հաճույքի այս հատվածում այն    արժանանում է երկրային փառքի , որը մեզանից հեռու է տանում այն ամենը , ինչը հիշողություն, մտահայեցում չէ , այն ամենն, ինչը չի հնչում ժամանակի անժամանակ լեզվով:

Իսկ պատմողական ժամանակը անտեսում է հանգավորումը, բանաստեղծական ռիթմիկ շեշտադրությունը: Ժամանակը  հազիվ թե ավելին խոսի, քան պոետի հիշողության մեջ նրա դանդաղ ընթացքը , որը կարելի է շփոթել պատմողական ոճի հետ:

Պոետը դառնում է հենց բնության ձայների խոսնակը,պոետը խոսնակը,նրա լեզուն, ավետաբերը, ուղերձը: Պոեզիան որպես մայր բնության կողմից կերտված արտահայտություն, որը վերաբերվում է նրա յուրաքանչյուր երեխային, որպես կյանքի երգ՝ իր բոլոր անորոշություններով հանդերձ, անհատականության, ցավի կամ երջանկության սահմաններից դուրս՝ երկուսն էլ բանաստեղծական հիշողության անսահման ծովի մեջ խառնված:

Առօրյայից խոսել անժամանակ մի լեզվով, պատմել մեր հույզերի մասին՝ որպես երկրի հոգու միասնական ամբողջություն, դա նշանակում է փոխակերպել մեր համեստ իրավիճակը, հասցնել այն տիեզերքին ,  յուրաքանչյուր վայրկյանի շնչով հագեցված պոեզիայի կերտել:   Ըստ պոետի՝  հոգին դա ժամանակն է: Այն կարող ենք տեսնել առանց աչքերի:

«Չկան ո’չ ժամանակային,  ո’չ էլ տարածական սահմաններ, այստեղն ու հիման միախառնված են երեկվա հետ »:  Այսպես է նշում  Իսաբել Ռեզմոն իր հրաշալի նախաբանում:

Այս տիեզերական իրավիճակի , ավելի ճիշտ տիեզերքի  մարդկային իրավիճակի մեջ ընկղմվելը  բանաստեղծից, հետևաբար նաև ընթերցողից պահանջում  է փոխակերպվել: Սովորել ավելի էական կերպով տեսնելը, իրար հետ հաղորդակցվելը,  օգնում է կիրառել այնպիսի մի լեզու, որը զերծ է  արհեստական լինելուց՝ կենտրոնանալով միայն նախնական, պարզ և միաժամանակ հստակ արտահայտությամբ, ոգու շշնջով, առանց այլ ռիթմի անհրաժեշտության՝ միմիայն առաջնային բառի ռիթմով.  դա  անխուսափելի է:

Հայաստանն այնպիսի մի երկիր է , որը դեռ հավատում է պոեզիային, ամբողջ հոգով զգում է այն , դպրոցներում , թե համալսարաններում.  առաջին քրիստոնյա երկիր՝ որպես արևմտյան մշակույթի ամրապնդող, նրա ձայնն անցնում է նվաճումների և ցեղասպանությունների դաժան պատմության միջով: Բնական է, որ նաև մշակույթից շեղվելու և հնացած արժեքների փլուզման ժամանակներում, որը վնաս էր պատճառում Արևմուտքին, Հայաստանը մեզ է նվիրում  էական, արմատական, վերականգնող իր պոետների ձայնը , որոնք  սոցիալ- քաղաքական ռեժիմների  փլուզմանը հմտորեն հետևելիս  այնքան անխոցելի էին թվում:

Սլավին՝ նաև որպես Խորհրդային բանակի զինվոր, ստիպված է եղել Սիբիրում առճակատվել դաժան իրավիճակների: Նրա բոլոր վերքերից, նրա խորաթափանց հայացքի ամուր սովորույթից , և նրա ցավի և սիրո պատմության արմատից, հենց այստեղից է գալիս նրա վերականգնող առաջարկը, պոեզիայի նրա վերափոխվելու ոճը, որպեսզի մենք էլ կարողանանք նորից վերափոխվել:

«Խաղաղ օրերը » պահանջում է ընթերցել մանկան, սակայն նաև քաջ հայացքով , ով պատրաստ է տեսնել էգոցենտրիկ պրիզմայից ավելի հեռուն, որը այդքան  վնաս է պատճառել  պոեզիային և ժամանակակից հասարակությանը:

Խոսե Մեմբրիվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930