Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա ընթացքում մոտ 400 բնապահպանական խախտման դեպքերի մասին արձանագրություններ են ուղարկվել իրավապահ և տեսչական մարմիններին

Հունիս 05,2019 23:23

    Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ ոլորտում արված աշխատանքների և անելիքների մասին

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Էրիկ Գրիգորյանը  շնորհավորական ուղերձ է հրապարակել  և ներկայացրել  մեկ տարում բնապահպանության ոլորտում իրականացված քաղաքականության հիմնական ուղղությունները, բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները։

Ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Շնորհավորելով շրջակա միջավայրի օրվա առիթով՝ նախարարը բոլորին կոչ է արել խորապես գնահատել շրջակա միջավայրի դերն ու կարևորությունը երկրի հարատև զարգացման և քաղաքացիների երկարաժամկետ բարօրության գործում։

Անդրադառնալով վերջին մեկ տարում կատարված աշխատանքներին՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ  օրենսդրական կարգավորումներով փոխհատուցման սկզբունքից անցում է կատարվում կանխարգելման սկզբունքին։

Նախարարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում մոտ 400 բնապահպանական խախտման դեպքերի մասին արձանագրություններ են ուղարկվել իրավապահ և տեսչական մարմիններին։ Շարունակական պայքար է տարվում ապօրինի ծառահատումների դեմ։

Գրիգորյանը կարևոր ձեռքբերումներից հիշատակել է ԲՀՊՏ-ներում պահպանության աշխատակիցների աշխատավարձերի 40-100 տոկոսով բարձրացումը, բնապահպանական փորձաքննության համակարգի բարելավումը, մեկ տարում 20 մլրդ դրամի բնապահպանական դրամաշնորհների ներգրավումը, Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ հարաբերություններում Հայաստանի՝ տարածաշրջանում առաջատար  լինելը։

Պատասխանելով Արարատյան դաշտի խորքային ջրերի խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ խնայվել է մոտ 700 լ/վ ջուր և այս ժամանակահատվածում ձկնաբուծության համար որևէ նոր թույլտվություն չի տվել։ ԵՄ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռքբերվել և ծրագրային առաջարկ է ներկայացվել գույքագրված հորերի կոնսերվացման և լուծարման աշխատանքների  (690 մլն դրամի) և մոտ 2 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցներ՝ ձկնաբուծարանների օգտագործած ջրերը ոռոգման համար օգտագործելու համակարգեր ներդնելու համար։

Ասուլիսի ավարտին ներկայացվել է նախարարության նոր տարբերանշանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930