Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափի թմրամիջոց՝ հանձնուքում առկա արմավի կորիզների փոխարեն

Նոյեմբեր 05,2019 21:03

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 գր քաշով մածուցիկ զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930