Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի սրտում ու խոսքում խաղաղություն կար. Ստամբուլի քաղաքապետի գրառումը. Ermenihaber

Հունվար 20,2020 17:24

Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել:

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, ցավակցական գրառում է արել:

«Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է.

«Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար: Նա լրագրող էր, որը սիրում էր ուսումնասիրություններ անել: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը կրկին զգում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, թող հոգին լուս դառնա»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ Օգյուն Սամաստի արձակած հրազենային կրակոցից:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031