Բոլոր բանջարեղենները մաքրել, լավ լվանալ: Բրինձը նույնպես լվանալ: Բանջարեղենները կտրատել:
Թավան տաքացնել, լցնել բուսական յուղը: Սկզբում ավելացնել սոխը (եթե ունեք պրաս (лук порей), կարող եք մի կտոր էլ պրաս ավելացնել), գազարը, սխտորն ու կոճապղպեղը:
Մեկ-երկու րոպեից ավելացրեք մանրացրած սմբուկը: Սմբուկը կարող է կլանել ողջ բուսական յուղը, այդ դեպքում մի փոքր էլ բուսայուղ ավելացրեք: Սմբուկից հետո ավելացրեք թարմ կարմիր պղպեղը (եթե չունեք՝ պարտադիր չէ):
Ավելացրեք համեմունքները՝ կարմիր եւ սեւ աղացած պղպեղ, չորացրած կանաչիներ (օրինակ՝ չոր սամիթ), աղ, որից հետո՝ լվացած բրինձը:
Խառնեք, թողեք 1-2 րոպե տապակվի:
Ապա ավելացրեք եռման ջուր այնքան, որ ամբողջությամբ ծածկի բրինձը եւ բանջարեղենը եւ մեկ մատ էլ բարձր լինի:
Կափարիչով փակեք եւ շատ մարմանդ կրակով եփեք այնքան, մինչեւ ամբողջությամբ ջրքաշվի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: