Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են

Մարտ 05,2020 15:47

Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու:

Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի: Այն, իրավամբ, համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կարծում եմ՝ Արցախը զարգացնելու մեր ծրագիրը միանգամայն իրատեսական է նաև ձեզ համար, քանի որ ջանում եմ մանրամասն վերլուծություններով ներկայացնել յուրաքանչյուր համայնքի, ենթաշրջանի և շրջանի բոլոր առանձնահատկություններն ու դրանց կիրառումը գործնականում»,- ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրել է Ա. Հարությունյանը:

Արցախում կաճեցվի կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը

🇷🇺 см.⬇️Հարգելի՛ հայրենակիցներՆախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու: Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի: Այն, իրավամբ, համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կարծում եմ՝ Արցախը զարգացնելու մեր ծրագիրը միանգամայն իրատեսական է նաև ձեզ համար, քանի որ ջանում եմ մանրամասն վերլուծություններով ներկայացնել յուրաքանչյուր համայնքի, ենթաշրջանի և շրջանի բոլոր առանձնահատկություններն ու դրանց կիրառումը գործնականում:____________________________________________________________Уважаемые соотечественники!В ходе предвыборной кампании мы посетили села Бердашенского и Мартунинского районов. Люди повсюду приветствовали нас с особой непосредственностью, и я считаю, что это результат победного пути, который мы прошли. И естественно, что они верят в наше видение развития страны. В случае успеха, основной целью будет оправдание веры людей.Бердашенский район занимает особое место в нашей претенциозной программе. Он по праву считается одной из золотых долин нашей страны, и люди здесь владеют культурой земледелия, сформированной в течение десятилетий. Вот почему мы считаем этот район важной вехой для внедрения новой ирригационной системы, развития садоводства и производства сельскохозяйственной продукции. В частности, мы планируем повысить сумму государственной помощи, предоставляемой земледельцам для выращивания овощных культур, с 200 000 на гектар до 500 000. Помимо выращивания традиционных гранатов и различных сортов королька будет культивироваться киви, заготовка которого полностью будет предоставлена компании “Spayka”, с руководством которой достигнуты необходимые соглашения. Я думаю, что наш план по развитию Арцаха достаточно реалистичен и для вас, поскольку я стараюсь подробно представить вам особенности каждого села и района и их применение на практике.

Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Donnerstag, 5. März 2020

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031