Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորն այն է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը». Արարատ Միրզոյանի ելույթը՝ ԱԺ-ում

Մարտ 16,2020 23:57

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց. «Արտակարգ դրությունը որեւէ կերպ չի վերաբերում ԱԺ ընթացիկ աշխատանքներին, հանձնաժողովների եւ լիագումար նիստերը լինելու են: ԱԺ խմբակցություններից որեւէ մեկը մինչ այս պահը չներկայացրեց նախագիծ արտակարգ դրության կամ դրանով պայմանավորված միջոցառումներից որեւէ մեկի չեղարկման համար: Սա նշանակում է, որ ԱԺ բոլոր խմբակցությունները փաստացի իրենց աջակցությունն են հայտնում կառավարության՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու նախաձեռնությանը»:

Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:

Արարատ Միրզոյանն ասաց, որ նման ճգնաժամային իրավիճակներում մարդկանց, հանրույթի, խմբերի իրական բնավորության գծերը, վարքագիծը դրսեւորվում է ավելի լավ. «Կան մարդիկ, խմբեր, որոնք սահմանային իրավիճակներում սարսափելի վարքագիծ են դրսեւորում: Կան մարդիկ, խմբեր, ովքեր սահմանային իրավիճակներում ցույց են տալիս, թե ինչպիսի սիրալիր, հոգատար, մարդասիրական կարող են լինել: Մեր հայրենիքի համար սա, ինչ խոսք, առաջին փորձությունը չի, որ պիտի կրենք ու անպայմանորեն հաղթահարելու ենք սա եւս: Բայց կարեւոր է ոչ միայն սերը, փոխօգնությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, կարգապահությունը որովհետեւ այդ ամեն ինչից կախված են մարդկային շատ կոնկրետ կյանքեր՝ ինչ-որ մեկի հարեւանի, ազգականի, ընտանիքի, բայց նույնիսկ սա չի ամենակարեւորը: Կարեւորն այն է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը: Այս իրավիճակը հաղթահարվելու է, կարեւորն այն է, թե հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի կողքինի դեմքին: Այդ օրը, երբ հաղթահարված լինի, չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հատ հաց ու չի թողել, որ հարեւանը, որի տանը էլի կա երեխա, չվերցնի այն մի հացը»:

Նա մաղթեց բոլորին մարդասիրություն ու սեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031