Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորքի» ինֆեկցիոնի մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումը հրապարակելու համար կարո՞ղ են տուգանվել. Արման Բաբաջանյանի հարցադրումները՝ ԱԺ-ում

Մարտ 20,2020 23:16

Մեր երկրում Ֆրանսիայի դեսպանը մի գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով Ֆրասիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա: Հետո էլ մեկնաբանության բաժնում գրել էր, որ դուք, իհարկե, ազատ եք ընտրելու «Նորքի» հիվանդանոցը ու կցել էր «Նորք» ինֆեկցիոնի լուսանկարը: Սա տարբեր ԶԼՄ-ներում ու համացանցում մեկնաբանությունների, քննարկումների տեղիք էր տվել:

Այսօր ԱԺ հրատապ նիստում, որտեղ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց՝ այդ մեկնաբանությունները կարող են մեկնաբանել՝ որպես խուճապ, հիմա դա խուճապի առի՞թ կարող է համարվել, թե՞ չէ, երբ օտար երկրի դեսպանի կամ որեւէ պաշտոնյայի գրառումն են հրապարակում:

Բաբաջանյանը նաեւ հարցրեց՝ ի՞նչ անել, երբ վստահելի աղբյուրներից վերցնում են տեղկություններ  հիվանդության ահագնացող դեպքերի, համաճարակի մասին ու դրանք կարող են խուճապ առաջացնել մեզանում, միջազգային մամուլի տեղեկությունները արգելվա՞ծ ենք համարում մեզանում. «Տեղական ԶԼՄ-ն տեսակապով հարցազրույց է անցկացնում Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում գտնվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի այնտեղ նրանց որպիսությունը ճշտի ու ընդհանուր իրավիճակը: Դա կարո՞ղ է խուճապ առաջացնել մեզանում, թույլ տալի՞ս ենք, որպեսզի այդպիսի հարցազրույցներ վիդեոտարբերակով հրապարակվեն, թե՞ ոչ»:

Բաբաջանյանի հարցերին ավելի ուշ իր եզրափակիչ ելույթում ամենայն հավանականությամբ կանդրադառնա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031