Երկու տարի առաջ գրեթե ամեն օր նոր քաղաքական իշխանությունը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, այլ պաշտոնյաներ հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Հ1-ը, Ազատությունը և այլ լրատվամիջոցներ ամեն րոպե ազդարարում էին խուզարկությունների, կալանքների, բացահայտումների մասին։ Սա մեր կյանքն էր՝ քրեական հեղափոխությունը։ Իսկ լայն զանգվածները սպասում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Նիկոլը թալանը հետ է բերելու և արդարաբար բաժանելու է ժողովրդին։
Մոռացված ու անվերջ ձգձգվող քրեական պատմություններ
Երկու տարվա ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվեցին բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացին զուտ աղմուկի մակարդակում։ Քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, որ դրանք այդպես էլ ընթացք չստացան, մյուսները՝ անվերջ ձգձգվում են, իսկ երրորդներով էլ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Հիշենք դրանցից ամենավառ պատմությունները։
1. Ամենախոշոր թալանը
Կարդացեք նաև
Բացահայտվել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը։ Գործի մասին անձամբ ԱԺ նիստում հայտարարեց Նիկոլը Փաշինյանը՝ 2018թ. հոկտեմբերի 24-ին, նշելով, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով, որը 100 տոկոսանոց ապացուցված գործ է։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոներները» հանգիստ հեռացան, հայտնվեցին Հայաստանից դուրս: Չես իմանում՝ նախապես պայմանավորված, թե ուղղակի։ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։ Ավելի ուշ՝ 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Արամ Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։
2. Տուշոնկաներ, ծաղկեպսակ և այլն Մանվելի տանը
Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։ Խնդիր էր դրված՝ բարոյապես, որպես մարդ ոչնչացնել Մանվել Գրիգորյանին։ Եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ եղած լիներ։
Արդյունքում՝ հիվանդ մարդուն երկար ժամանակ պահեցին կալանքի տակ՝ մինչև առողջության վատթարացման հիմքով կալանքից ազատելը, իսկ գործի վերջը դեռ չի երևում։ Պարզ գործ էր՝ եթե մեղավոր էր, վաղուց պետք է դատավճիռ լինել, եթե չէ…
3. Թալանչի մաքսավորը

4. Երևանի դարի թալանը
2019թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Շրջանառվեց հնարավոր պաշտոնյայի անունը, որը հետո շատ արագ մոռացության մատնվեց։ Մամուլը գրում էր Գագիկ Բեգլարյանի մասին, սակայն լուրերը վերջացան, աղմուկն անցավ-գնաց։ Ոչ ոք արդեն չի էլ հիշում հայտարարության մասին, չեն հիշում հավանաբար նաև հայտարարության հեղինակները։ Ըստ լուրերի՝ Գ. Բեգլարյանն արտերկրում է, իսկ Փաշինյանի այս հայտարարությունն ունեցավ կարճ կյանք, ինչպես և շատ այլ հայտարարություններ։
5. «Թալանված» հիմնադրամը

Ավելի ուշ Արա Վարդանյանի մեղադրանքը լրացվեց շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին պայմանագիր կնքելու, սակայն գույքը չմատակարարելու, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելու համար։ Դարձյալ մեծ աղմուկ։ Արա Վարդանյանը կալանավորվեց, իսկ այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվեց։ Քննությունը շարունակվում է։ Արա Վարդանյանի դեմ քրեական գործը զարմանալիորեն համընկավ նրա ակտիվ ընդդիմադիր գործունեության հետ։ Մի օր էլ կպարզվի, որ անհիմն աղմուկ էր…։
6. Ռուսական թալան

Արձագանք եղավ ռուսական կողմից. Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը նշեց, որ Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս անդրադարձավ խնդրին՝ հույս հայտնելով, որ Մոսկվան ու Երևանը կկարողանան կարգավորել համատեղ ձեռնարկությունների հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ դատական գործընթացները կկարգավորվեն առանց միջադեպերի, «որոնք հարիր չեն դաշնակիցներին»։ Ձևակերպման ենթատեքստը, կարծում ենք, հասկանալի էր։ Մենք դեռ ականատես ենք գործի անվերջ ձգձգվող նախաքննությանը։
7. Մարտի մեկի զենքերը՝ Ջոնիկ Աբրահամյանի նկուղում

Անցան շաբաթներ պարզվեց, որ այդ զենքերը մարտի 1-ի հետ որևէ առնչություն չունեն։ Այդ գործի շրջանակներում մի քանի ամիս կալանքի տակ էր գտնվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Այնուհետև, շուրջ երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո, 5 միլիոն գրավի դիմաց նա ազատ արձակվեց։ Անաղմուկ, անձայն, Նիկոլն ու իրավապահները ներողություն չխնդրեցին, սոցցանցային հանրությանը դա արդեն չէր հետաքրքրում։ Կինոյի այդ սերիան էլ ավարտվեց։
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Ինչպես մնացած բազմաթիվ այլ գործեր՝ այս գործերն էլ դեռևս գտնվում են քննության փուլում։ Այստեղ նույնպես սկզբի աղմուկից բան չի մնացել։
8. Բացահայտվել է մարտի 1-ի սպանություններից մեկի հեղինակը

Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, իսկ հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Հետաքրքի՞ր է, արդյոք վարչապետ Փաշինյանը կրկին էմոցիոնալ պահեր է ապրել, երբ իմացել է, որ իրեն մատուցվածը հեքիաթ է եղել։
9. «Սենսացիոն բացահայտում»՝ մարտի 1-ի գործում
2018թ. օգոստոսի 3-ին Հ1-ը մի ամբողջ օր անոնս արեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը, և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի՝ ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։ Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այնուհետև, ՀՔԾ-ն, հավանորեն՝ ամերիկյան հայացքի և զգուշացման ազդեցությամբ հայտարարեց, որ Վիկիլիքսի հիման վրա իրենք գործ չեն հարուցում։ Ոչ ոք այս մասին հիմա չի հիշում։ Մնայուն են միայն հետևությունները՝ այն, որ մեկ օրվա աղմուկի համար խաբել են հասարակությանը, Հ1-ի լուրերի պատասխանատուները ցուցաբերել են մարդկային և պրոֆեսիոնալ անհեռատեսություն, իսկ ՀՔԾ պետը սովորական էժան շոու է կազմակերպել։
10. Մարտի 1-ի հետ կապ չունեցող քրեական գործ

11.Սերժ Սարգսյանի մերձավորները

Մեղադրանքներից մեկը կապված է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի հետ։ 2017թ. «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավը, որը հիմնադրամը նվիրել էր երկրի նախագահին, հանձնվել է Հայաստանի պատմության թանգարանին։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։
Մեկ այլ գործի համաձայն՝ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Ավելի ուշ Լյովա Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Հյուսիս-Հարավ մայրուղու փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Լյովա Սարգսյանը կարծես թե արտերկրում է, հետախուզման մեջ է գտնվում, իսկ գործի քննությունը շարունակվում է։ Դարձյալ միայն աղմուկ, որտեղ ճիշտն ու սուտը հնարավոր չէ պարզել։
12.Սերժի Սաշիկը

Տարիներ շարունակ հայտարարվող՝ Ալեքսանդր Սարգսյանի «50 տոկոսների» հետ կապված որևէ բացահայտում այդպես էլ չեղավ։ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը նվիրաբերեց շուրջ 30 մլն դոլար։ Իսկ քրեական գործը կարծես մոռացության մատնվեց։
13.Սերժի Վաչոն

14. Թիրախում Սերժ Սարգսյանն է

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշեց, որ առաջադրած մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում, իսկ գործընթացի նպատակը դիտարկում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
Գործը գտնվում է դատարանում։ Այս գործի դատական քննության համար նույնիսկ կազմակերպվեց «ճիշտ» դատավորի ընտրության հարցը՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։
15.Հիշեցին ոստիկանապետին

16. «Հանցագործ» բժիշկը և իրավաբանը

17. Մեղադրող դատարկախոսը

18. Կրթական համակարգի «թալանը»

19. Պաշտոնանկ արված և արդարացված ռեկտորը

Վերջում էլ Կորյուն Աթոյանին դատարանն արդարացրեց, նրա դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով։ Մեկ տարի առաջ մեծ ջանասիրությամբ ազդարարվող մեղավորությունը կարծես նույնիսկ կասկածի տեղիք չէր թողնում. այսօր արդեն կայացվում է արդարացման դատավճիռ։
20. Մեղադրող նախարարը

21. Ժամկետանց մեղադրանք

22.Չստացված քրեական հետապնդում

23.Աղմկոտ հարձակում բիզնեսի վրա

Մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն՝ որակելով որպես հետապնդում։ Ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվեց։ Մայիսի 4-ին Դավիթ Ղազարյանն ազատ արձակվեց, քանի որ ըստ ՊԵԿ հաղորդագրության վերացել էին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև քրեական գործի շրջանակում Ղազարյանը միասնական հաշվեհամարին վճարել էր 1 միլիարդ ՀՀ դրամ գումար։ Այդ ընթացքում ընկերությունը կրեց զգալի վնասներ՝ հարուցված քրեական գործի պատճառով սառեցվեց Եվրասիական զարգացման բանկի վարկավորման ծրագիրը, որն ուղղվելու էր «Սպայկա» ագրոհոլդինգի 2-րդ գործարանի կառուցմանը, և շուրջ 3000 աշխատատեղի ստեղծմանը։
Վարկավորման ծրագիրը մինչ այժմ չի վերականգնվել։ Քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։
24.Մայրաքաղաքային կոռուպցիա

25. Ֆուտբոլային կոռուպցիա

Հրապարակումից ամիսներ անց հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք առաջադրվեց խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ արձակվեց։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք առաջադրվեց՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվեց որպես վկա և ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Ըստ քննչական կոմիտեի՝ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։
26.«Ֆրանսիական կոռուպցիա»

Թե ինչ ճակատագիր ունեցավ այդ գործը, դժվար է ասել…։
27. «Զանգվածային կոռուպցիա»
2018թ-ի մայիսից մամուլը հեղեղված էր կոռուպցիոներ բուժքույրերի, պահակների, մեքենավարների, մանկապարտեզի դայակների և այլ բարձր «կոռուպցիոն ռիսկ» ունեցող մասնագետների բացահայտումներով։ Երկիրը ապրում էր թեժ գծի ու մատնագրերի մթնոլորտում։ Լայն զանգվածներին հրամցվում էր կոռուպցիայի դեմ անողոք պայքարի իմիտացիա։
Ամփոփում
Ժամանակի ընթացքում քրեական գործերը դարձան ընդդիմախոսների դեմ պայքարի գործիք։ Ոչ մի աղմկոտ գործ ավարտին չհասավ։ Չկան դատավճիռներ. դրանք մարդկանց վարկաբեկելու, հանրության մոտ կեղծ պատկերացումներ ձևավորելու գործիքներ են։ Աղմկահարույց կոռուպցիոն պատմությունները ունենում են կարճ կյանք, որոնք կա՛մ չեն ունենում ընթացք, կա՛մ ունենում են հասարակությանն անհայտ ավարտ։ Երկու տարին ավելի քան բավարար ժամանակ էր գործերը ավարտին հասցնելու, թալանը ետ բերելու կամ հրապարակային մարդկանցից ներողություն խնդրելու համար։
«Իմ Ձայնը» նախագիծ






















































