Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են Ղարաբաղում մարտական գործողությունները․ ՌԴ ԳՇ

Նոյեմբեր 11,2020 13:48 Share

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները, նրանց զինվորականները մնում են զբաղեցրած դիրքերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

«Այս պահին մարտական գործողությունները երկու կողմերի միջեւ դադարեցված են։ Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները մնում են զբաղեցրած դիրքերում»,- ասել է Ռուդսկոյը և հիշեցրել, որ համաձայնագրի պահպանման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորքը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել