Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել․ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը․ Հովիկ Աղազարյան

Նոյեմբեր 21,2020 18:23 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը, և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30