Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան չպետք է բանակցության գործընթացի մաս կազմի». Էդմոն Մարուքյանը` Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության մասին

Փետրվար 02,2021 17:38 Share

«Թուրքիան չպետք է բանակցության գործընթացի մաս կազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է պահպանվի եւ Թուրքիան չպետք է ներմուծվի՝ որպես բանակցության կողմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներին Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին երեկ խոսել էր Դմիտրի Մեդվեդեւը:

The press conference of the RA NA delegation to PACE took place at the RA National Assembly

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ`Մեդվեդեւի հայտարարությունից չի երեւում, թե Թուրքիան ինչպես պետք է մասնակցի. «Եթե ասեր՝ թող դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դա կլիներ կոնկրետ առաջարկ, մենք էլ կասեինք՝ դեմ ենք: Ես անձամբ դեմ եմ Թուրքիայի՝ որեւէ կերպ ներգրավմանը: Թուրքիան խաղաղության գործընթացին չի կարող մասնակցել, որովհետեւ նա պատերազմի կողմ է եղել: Պատերազմի կողմը չի կարող արբիտր լինել»:

«Մեր ազգային իղձերի մեջ չի մտնում, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, դրա համար էլ եղավ Արցախյան շարժումը: Արցախի կարգավիճակի հարցը եռակողմ հայտարարությամբ կարգավորված չէ, այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բոլորի համար պարզ է, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող նույն ձեւաչափի մեջ ապրել»,- կարծում է Էդմոն Մարուքյանը:

Հարցին`իր կարծիքով Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավոր, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե չլինեին խաղաղապահները, կշարունակեինք պնդել, որ անվտանգության երաշխավորը մենք ենք: Բայց հիմա անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են: Մինչեւ կարգավիճակի հարց չլուծվի, այդ ուժերն այնտեղից դուրս չեն գա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728